Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոթքի 75 հեկտարի վրա ֆիզիկապես գտնվում են Ադրբեջանի զինված ուժերը»․ Արման Թաթոյան

Մարտ 05,2021 16:59

Պատերազմից հետո Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանազատման գործընթացում գրանցվել են տնտեսական, ձեռնարկատիրական իրավունքի կոպիտ խախտումներ, եւ առաջնային օրինակը Գեղարքունիքի մարզում Սոթքի ոսկու հանքի օրինակն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«ՀՀ կառավարության որոշմամբ եւ «ՀՀ պետական սահմանի մասին» օրենքի հիման վրա՝ Սոթքի վարչական տարածքի մի մասը՝ 200 հեկտար, հատկացվել էր կազմակերպությանը՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար։ Կազմակերպությունը, ինչպես մեզ ասել է, իրականացրել է 5 միլիոն դոլարից ավելի ներդրումներ, բայց ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված տարածքից 75 հեկտարի վրա ֆիզիկապես գտնվում են Ադրբեջանի զինված ուժերը, ինչը կազմակերպությանը զրկել է տարածքի մյուս մասն օգտագործելու հնարավորությունից։ Նույնը վերաբերում է նաեւ արոտավայրերին եւ այլ տարածքներին։ Ես այս գործն ուղարկել եմ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչին՝ միջպետական գանգատի գործում ներառելու համար»,-տեղեկացրեց Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ Քարվաճառի սահմանին գտնվող Սոթքի ոսկու հանքի մի հանի հարյուր աշխատակիցներ, ինչպես ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն է հայտարարել, մնացել են առանց աշխատանքի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031