Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցի զինվորների ցինիզմի աստիճանը պատկերացնո՞ւմ եք․ իրենց մի ամբողջ սերունդ է այդպիսին»․ Արման Թաթոյան

Մարտ 05,2021 14:47

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ներկայացրել է Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին հայեցակարգ՝ հաշվի առնելով պատերազմից հետո Սյունիքի սահմանազատման գործընթացում առկա խնդիրներն ու բնակիչների իրավունքների ոտնահարումներն ադրբեջանցի զինվորականների կողմից։

Հայեցակարգի ներկայացման ժամանակ Արման Թաթոյանը, որպես անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության պատճառ, ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինվորի գլխատման, ականջները կտրելու դեպքերով, Ադրբեջանի պաշտոնյաների խոսքերի օրինակներով ցույց տվեց, թե որքան բարձր է այդ երկրում հայատյացությունը խրախուսող, հայերի հանդեպ ատելություն սերմանող քարոզը՝ այդ թվում Իլհամ Ալիեւի հայտարարությունների տեսքով։ «Այդ զինվորականներն օգտագործում են նույն բառերը, ինչ Ադրբեջանի նախագահը։ Այս ամենն ուղիղ կապի մեջ է»,-շեշտեց Արման Թաթոյանը։

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ խաղաղության ջատագովները պնդում են, որ հայատյացության դրսեւորումները ոչ թե համատարած են, այլ բնորոշ են Ադրբեջանի եւ Թուրքիայի միայն ազգայնական խմբերին եւ Ադրբեջանի զինված ուժերի փոքր հատվածին միայն, բացի այդ՝ Իլհամ Ալիեւն օրերս պնդեց, թե Ադրբեջանը պատրաստ է տարածաշրջանում փակել ատելության եւ թշնամանքի էջը, իսկ իրականո՞ւմ ինչպիսի պատկեր ունենք։

Արման Թաթոյանը նշեց․ «Այդ քաղաքականությունն Ադրբեջանում պետական աջակցություն ունի։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ բոլոր երկրներին հատուկ տեղեկացրել եմ, որ Ադրբեջանում էթնիկ հիմքով եւ դրդապատճառներով պայմանավորված հանցագործություններ են իրականացվել հայերի հանդեպ, առաջնահերթ՝ սպանություններ, եւ դրանք հաստատվել են ՄԻԵԴ մի շարք վճիռներով։ Այդ սպանությունները խրախուսվել են Ադրբեջանի պետական կառույցների կողմից, ուստի խոսքն ինստիտուցիոնալ քաղաքականության մասին է։ Իմ եւ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը պատերազմի մասին ամբողջությամբ հիմնված է ապացույցների վրա․․․Ադրբեջանցի զինվորների ցինիզմի եւ լկտիության աստիճանը պատկերացնո՞ւմ եք։ Բաց դեմքով ականջ են կտրում ու ցուցադրում, որովհետեւ գիտեն՝ չեն պատժվելու․․․թշնամանքի էջն ի՞նչ է։ Մի ամբողջ սերունդ է Ադրբեջանում այդպես դաստիարակվել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031