Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի»․ ՄԻՊ-ի առաջարկը

Մարտ 05,2021 13:50

«Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով ապառազմականացված գոտու վերաբերյալ իր մշակած հայեցակարգը։

Նրա խոսքով՝ Սյունիքում համակողմանի ուսումնասիրությունները եւ ապացույցները վկայում են նման գոտու անհրաժեշտության մասին, եւ հայեցակարգը հիմնված է, այդ թվում՝ միջազգային իրավունքի վրա։ «Քանի դեռ առկա խնդիրների հետ կապված չկա որոշակիություն, ապառազմականացված գոտին անհրաժեշտություն է։ Ամենը տեղի է ունեցել պատերազմի, կյանքի իրավունքի սպառնալիքի ներքո։ Հայեցակարգի էությունն այն է, որ անվտանգության գոտին պետք է ստեղծվի առնվազն 5-7 կմ տարածքով։ Սա ապացույցների վրա հիմնված հաշվարկ է՝ հաշվի առնելով բնակիչների իրավունքների պաշտպանությունը եւ այն զինատեսակների հեռավորությունը, որոնք բնակիչների ուղղությամբ կիրառում է Ադրբեջանը»,-նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա հայտնեց, որ այս հայեցակարգը ներկայացրել է միջազգային կառույցներին՝ մատնանշելով, որ նման խախտումներով սահմանազատման գործընթացը պետք է դադարեցվի անհապաղ եւ վերանայվի․ «Մեր մի շարք գործընկերներ երեկ կապվել են եւ խնդրել այս փուլում մանրամասներ չհրապարակել, եւ մենք պատասխաններ ենք ստացել, որ իրենք ընթացք են տվել մեր բարձրաձայնած հարցերին։ Այստեղ միջազգային հանրությունը մեծ անելիք ունի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031