ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումն իր բոլոր քաղաքական և հասարակական կառույցներով խստորեն դատապարտում է ձեր վարքագիծն ու պահանջում է ձեր հրաժարականը։
Դուք պե՛տք է պատասխանատվության ենթարկվեք սահմանադրական կարգը տապալելու, հասարակությունը պառակտելու, ստախոսության և Արցախյան պատերազմը դավադրաբար պարտության մատնելու համար։ 2018 թվականից ի վեր դուք չեք կատարել ժողովրդին տված ձեր խոստումներից գոնե մեկը։
Դուք Սերժ Սարգսյանի պահանջված այն ստախոսն եք, որն իրականացնելով 2018 թվականի ձեր կողմից վերնագրված «հեղափոխություն» անունով բեմադրությունը, առ այսօր ստում ու խաբում է մեր ժողովրդին, պառակտում է ողջ հասարակությունը, վարչական լծակների օգտագործմամբ կազմակերպում է կեղծ սատարողների հանրահավաքներ ու երկիրը տանում կործանման։
Կարդացեք նաև
Այսուհանդերձ, հանուն պետականության և երկրի կայունացման, ձեզ առաջարկում ենք ողջախոհ լինել և հրաժարական տալ ձեր ամբողջ ձախողված թիմով («Իմ քայլը» խմբակցություն) ու ստեղծել արտահերթ ընտրությունների հնարավորություն։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ շարժումը գտնում է, որ անհրաժեշտ է համայնքների ներկայացուցիչներից ձևավորել ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ԺՈՂՈՎ, որը պետք է ստանձնի արտահերթ ընտրությունների անցկացման ողջ պատասխանատվությունը։
Չի՛ կարելի թույլ տալ, որ արտահերթ ընտրությունները կազմակերպեն «իմքայլականները» կամ «17+»-ի կառույցները, քանի որ երկու դեպքում էլ տեղի կունենա վարչական լծակների կիրառումով կեղծարարություն։
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ,
համակարգող՝ Գևորգ Հովսեփյան
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների խորհուրդ,
համակարգող՝ Արամ Գրիգորյան
ՀԱՀ հասարակական նախաձեռնությունների խորհուրդ,
համակարգող՝ Աշոտ Կոշկակարյան
ՀԱՀ մտավորականների խորհուրդ,
hամակարգող՝ Արթուր Արմին Բաբայան
Համահայկական ազգային համաձայնություն