Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալիևը մի շարք երկրների հրավիրել է օգտվել Զանգեզուրի միջանցքից

Մարտ 05,2021 11:43

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում կազմակերպության անդամ-երկրներին հրավիրել է օգտվել Զանգեզուրի միջանցքից:

Հիշեցնենք, Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներն են Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

«Այսօր մենք մտածում ենք ապագայի մասին: Տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար մենք սկսել ենք քննարկել բազմաթիվ երկրներ իրար կապող տրանսպորտային նախագծեր: Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը միասնական դիրքորոշում են ցուցաբերում տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Հայաստանն էլ կարող է օգուտ ստանալ այդ գործընթացից, «եթե իրեն կարգին պահի»:

Ալիևն ընդգծել է, որ նոր տրանսպորտային միջանցքը կանցնի «Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով» և կմիացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ: «Մենք հրավիրում ենք Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին օգտվել Զանգեզուրի միջանցքից»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031