«Ուժեղ պայթյունի ձայն եկավ ու լսեցինք կրակի ճարճատյուններ։ Եթե Կոշում չլինեինք՝ կմտածեինք հակառակորդն է կրակել»,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը։
Մարտի 5-ի առավոտյան, ժամը 07:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։ Կանչվել է հրշեջ ծառայություն,եւ կրակն անմիջապես մարվել է։ Տուժածներ չկան։
Ըստ մեր աղբյուրների՝ դատապարտյալներին զգուշացրել են, որ մի քանի օր լույս չի լինելու:
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, այս պահին քրեակատարողական հիմնարկը հոսանքազրկված է, աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիան վերականգնելու ուղղությամբ։ «Քրեակատարողական հիմնարկն աշխատում է բնականոն, առօրյա ռեժիմով, ամենօրյա կենսակերպը չի խաթարվել, ազատազրկված անձանց նախաճաշ տրվել է»,–ասաց փոխգնդապետ Նավիկյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ