Արցախում գործող ռուս խաղաղապահ զորամիավորման մարդասիրական արձագանքման կենտրոն մոտ 2500 մարդ է դիմել, որոնք փնտրում են իրենց անհետ կորած հարազատներին:
ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ «թեժ գծին» ստացված բոլոր զանգերը գրանցվում են: Անհետ կորածների որոնողական աշխատանքներն իրականացնում են ռուս զինվորականները Կարմիր խաչի միջազգային կազմակերպության, ինչպես նաև հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ