Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահն իր անհանգստությունն է հայտնել Երևանում «Ազատության» լրագրողների նկատմամբ հարձակումների կապակցությամբ

Մարտ 05,2021 10:43

«Ազատություն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմի Ֆլայը հայտարարությամբ է հանդես եկել, որում իր անհանգստությունն է հայտնում Երևանում «Ազատության» լրագրողների նկատմամբ հարձակումների կապակցությամբ։

«Անհանգստացած եմ Երևանում փետրվարի 23-ի բողոքի ակցիաները լուսաբանող «Ազատության» լրագրողների նկատմամբ ֆիզիկական և բանավոր հարձակումներով», – հայտարարում է Ֆլայը՝ շեշտելով․ – «Մեր լրագրողները միայն ջանում են Հայաստանում մեր լսարանի համար հրատապ լրատվություն ապահովել»։

Նշելով, որ քաջալերված է Քննչական կոմիտեի կողմից քրեական գործի քննությամբ, որի արդյունքում կարող են մեղադրանքներ առաջադրվել «Ազատության» լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց նկատմամբ, ռադիոկայանի նախագահը կոչ է անում Հայաստանի իրավապահներին ապահովել, որպեսզի բոլոր լրագրողները կարողանան կատարել իրենց աշխատանքը՝ առանց վախենալու հնարավոր վնասից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031