Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի հայտարարություններն Ադրբեջանում «բազեներին թեւ տվեցին»

Մարտ 05,2021 08:30

«Հարցը երկար պատասխան ունի։ Ակնհայտորեն՝ այո, դա շատ սադրիչ դիտվեց Ադրբեջանում։ Կարելի է ասել, որ միշտ էլ մեկ շրջանակային լուծում է եղել՝ լիակատար ռազմական հաղթանակ, որին 94թ․-ին ՀՀ-ն չհասավ, Ադրբեջանն էլ 2020թ․-ին չհասավ։ Եթե դա չէ լուծումը, ապա Ադրբեջանը ստանում է այն, ինչ հայտնի է՝ յոթ շրջանները եւ հայերի համար ինչ-որ ինքնավարության կարգավիճակ։ Հիմա իրավիճակը հայերի համար ավելի վատ է»,- «Futures Studio»-ի կազմակերպած՝ «Խոսենք ապագայից» խորագրով շարքի հերթական քննարկման ժամանակ պատասխանելով «Առավոտի» հարցադրմանն այն մասին, թե «ձեր գնահատմամբ` մինչեւ պատերազմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված` «Արցախը Հայաստան է եւ վերջ», «բանակցությունները սկսում եմ սեփական` զրոյական կետից» հայտարարություններն ինչպե՞ս ազդեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական քայլերի վրա»՝ ասաց «Carnegie Europe» հիմնադրամի ավագ գիտաշխատող, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը։

Նա նշեց․ «Ադրբեջանի տեսանկյունից, երբ նրանք լսեցին Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները, որոնք չգիտեմ, թե ինչ պատճառով է նա արել, դրանք այսպես ասած՝ տեղ հասան։ Նա ասաց, որ փաստորեն չի բանակցում, խոսելու նյութ չկա, ուրեմն՝ միտք ծագեց վերադառնալու պատերազմի։ Ադրբեջանում բազեներին թեւ տվեցին եւ նրանք ասացին՝ իմաստ չունի բանակցելու։ Միաժամանակ, ես շատ եմ քննադատել Ադրբեջանին ճկունության պակասի համար, որովհետեւ չի առաջարկել խոսել Արցախի հայերի հետ»։

 ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

05.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031