Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարությանը դադարեցնում է ավագանու անդամի իր լիազորությունները:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Արփենիկ Մարությանը հայտնեց, որ քաղաքական որեւէ խնդիր կամ անհամաձայնություն չկա, եւ լիազորությունների դադարեցման պատճառն իր ամուսնությունն է: «Ուղղակի ամուսնացել եմ, երկրից մեկնել ամուսնուս բնակության վայր՝ Փարիզ»,- ասաց նա:
Նշենք, որ Արփենիկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Նա, ի դեպ, քաղաքապետ Մարությանի հետ կապ չունի, ինչպես շատերն են կարծում: Արփենիկը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրեն Հարություն Մարությանի դուստրն է:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում Արփենիկ Մարությանից հետո հաջորդ թեկնածուն Արման Բաբաջանյանն է: Նա եւս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, «ՕլԹրեյդ քոմփնի» ՍՊԸ-ի տնօրենն է:
Կարդացեք նաև
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում