«Մենք այժմ ունենք ոչ պակաս հեռանկարներ, քան 1994-ին Ադրբեջանը: 1994-ից մինչ օրս Ադրբեջանի որեւէ ղեկավարից չենք լսել`«ինչ եղել`եղել է, եկեք արձանագրենք, պրծնենք, գնանք առաջ» արտահայտությունները. այն, ինչը որ Հայաստանում տեղի ունեցավ անցյալ չորս ամիսների ընթացքում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը`պատասխանելով հարցին`ի՞նչ հեռանկար ունենք 44 օրյա պատերազմում կորցրածը վերականգնելու:
«Իրենք որդեգրեցին քաղաքականություն, որ այդ տարածքներն օկուպացված են եւ կամ բանակցություններով, կամ այլ մեթոդներով պետք է հարցը լուծեն: Տասնամյակներ դա իրենց չէր հաջողվում: Նիկոլ Փաշինյանը հիմա ինչ էլ խոսի, ինչ մեղադրանք էլ հնչեցնի նախկինների, նրանց նախկինների հասցեին`հասնելով մինչեւ Քոչինյան, միեւնույն է, փաստ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած`վերջացրած Սերժ Սարգսյանով, ՀՀ իշխանություններին հաջողվում էր հիմնականում քաղաքական, դիվանագիտական մեթոդներով պահել ճակատը»:
Խնդիրները ճիշտ դնելով, «Նիկոլի ժողովրդին նորից 1980-ականների մեթոդով ազգի վերածելու ճանապարհով», ըստ քաղաքագետի, կարող ենք հասնել դրական արդյունքի`որոշակի հեռանկարում, աշխարհաքաղաքական`մեզ համար նպաստավոր զարգացումների համատեքստում: Այս իմաստով, նա կարեւոր է համարում Արցախի խորհրդարանի ընդունած հայտարարությունը`44-օրյայում կորցրած տարածքների դեօկուպացիայի մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Զրույցի մանրամասները` տպագիր «Առավոտի» այսօրվա համարում