Լույս է տեսել Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի «Մեդիա օրենսդրություն» դասագիրքը։
Դասագրքի նպատակն է ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնել արտահայտվելու եւ մամուլի ազատության սահմանադրական երաշխիքներին, արտահայտվելու ազատության ազգային եւ միջազգային իրավական կարգավորումների առանձնահատկություններին։ Ձեռնարկում առանձին հատված է նախատեսված նաեւ տեղեկատվության ազատության հասկացությանն ու նշանակությանը, տեղեկություն ստանալու կարգին, խոսքի եւ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման իրավական պատասխանատվությանը։
Ուսումնական ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է նաեւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի պաշտոնական կայքում:
«Առավոտ» օրաթերթ
04.03.2021