shamshyan.com. Այսօր՝ մարտի 4-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածին քաղաքում իրականացրել են «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի տաք-տաք վնասազերծում» օպերացիան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել թվով 15 անձի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից երկուսը օրենքով գողեր են. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ են: Նրանք եղել են Lexus մակնիշի ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser, Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: