1998-2008թթ. Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը կասկածի տակ է դրել պատերազմի օրերին հանձնած կորոնավիրուսի թեստի իր պատասխանը:
Հիշեցնենք, պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 30-ին, հայտնի դարձավ, որ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով, հետևաբար հնարավոր չէ նրա և Լևոն Տեր-Պետրոսյանը այցը Մոսկվա, որտեղ նրանք պատրաստվում էինք քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:
«Իրականում դա տարօրինակ պատմություն է, որի բովանդակությունը կարող եմ բարձրաձայնել այն բանից հետո, երբ այս իշխանությունը փոխվի, որպեսզի վտանգի տակ չդնեմ այն մարդկանց, որոնք ինձ ապահովել են այդ արժեքավոր տեղեկությամբ: Ես հակամարմիններ չունեմ. ես թեստ եմ հանձնել և ես շատ մեծ համոզվածություն ունեմ, որ ես COVID չեմ ունեցել,- ասել է Քոչարյանը:- Ես շատ լուրջ կասկածներ ունեմ այն հարցում, թե ինչպես է իմ թեստը դարձել դրական…Իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի իմ այցը տեղի չունենա»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ