Լրահոս
Օրվա լրահոսը

Անտարբերություն Արցախի բռնագրավված տարածքների բնակիչների խնդիրների նկատմամբ

Մարտ 04,2021 22:44

aparaj.am. Մարտի 4-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում էին հավաքվել Արցախի բռնագրավված տարածքների բնակիչներ: Նրանք դժգոհություն են հայտնել առկա իրավիճակի, իրենց խնդիրների նկատմամբ տիրող անտարբերության համար:

Հավաքի մասնակիցները մեզ հետ զրույցում նշել են, որ իրենց նպատակն է քաղաքական աշխարհի ուշադրությունը սևեռել տիրող իրավիճակի վրա: Ներսի վրա արդեն հույս չեն դնում և հայացքները դեպի դուրս են ուղղել:

Ներկաների մի մասը նշել է, որ իրենց հավաքը ի աջակցություն «Հանուն Հադրութի» ՀԿ-ի է, ովքեր այդ նույն ժամանակ Երևանում տարբեր դեսպանատների են դիմում՝ նախկինում ուղարկված նամակների պատասխանները ստանալու համար:

Մի մասն էլ սոցիալական տարբեր խնդիրների մասին է բարձրաձայնել, որոնց բախվում են տնից զրկված արցախցիները: Ազոխի բնակիչ Վրեժ Հակոբյանը «Ապառաժ»-ին տեղեկացրել է, որ բնակության համար նորմալ պայմաններ չունի և ստիպված գիշերներն էլ է աշխատում՝ ընտանիքի սոցիալական բեռը թեթևացնելու համար:

Որոշ ժամանակ անց ԱՀ նախագահն իր մոտ է հրավիրել հավաքի մասնակիցներից մի քանի ներկայացուցիչների:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031