Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ զեկույցն ընդունվեց ի գիտություն

Մարտ 04,2021 22:11

Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը մարտի 4-ի նիստում ներկայացրեց քննիչ հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Զեկույցը 5 հիմնական մասից է բաղկացած:

Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրել է 2016-ի կառավարության հաստատած Ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավման ռազմավարությունը: Զեկուցողը նշեց, որ ռազմավարության արդյունքում պլանավորած ցուցանիշերը թեպետ պետական ընթացիկ ֆինանսավորման մասով նվազող թվեր են նախատեսում, սակայն որոշ ծախսային հոդվածներ նախատեսում են բավականին մեծ տոկոսային աճ: Հատկանշական է, որ ընդհանուր ծախսերի ցուցանիշը միայն 2021-ին էր մոտենալու 2016-ի ելակետային թվերին:

«Այս ռազմավարության նպատակային ցուցանիշների աղյուսակն ավելի նման է ծախսերի վերաբաշխման աղյուսակի, քան ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավմանն ուղղված ծրագրի»,-նշեց Վարդանյանը: Զեկույցն ընդունվեց ի գիտություն:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031