Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է հանդես գալիս Ռոտերդամում ընթացող ATP մրցաշարում: Առաջին շրջանում 6:4, 7:5 հաշվով շվեյցարացի Ստեն Վավրինկային, երկրորդում՝ 6:2, 6:2 հաշվով մեծ բրիտանացի Քեմերոն Նորիին պայքարից դուրս թողնելուց հետո, Խաչանովը քառորդ եզրափակչում ուժերը չափելու է Հունաստանի լավագույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի հետ:
Նույնպես Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը Լիոնում ընթացող միջազգային մրցաշարի երկրորդ շրջանում 4;6, 2:6 հաշվով պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Քրիստինա Մլադենովիչին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ