«Ռազմինֆո». Մարտի 4-ի կեսօրին Թուրքիայի Բիթլիս նահանգում կործանվել է Ցամաքային զորքերին պատկանող Cougar տեսակի բազմանպատակային ուղղաթիռ։ Ուղղաթիռում գտնվող 9 զինծառայող մահացել է, 4-ը՝ վիրավորվել։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թվում է նաև Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի 8-րդ կորպուսի հրամանատար գեներալ֊լեյտենանտ Օսման Էրբաշը։
Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ այս պահին վիրավորները տեղափոխվում են հիվանդանոց։ Ըստ ՊՆ֊ի՝ ուղղաթիռը թռիչք էր կատարել Բինգյոլից ու շարժվել դեպի Թաթվան, կործանվել է Չեքմեջե գյուղում։