Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշակի վախեր ունեմ, որ այս ամենը հինգ տարի հետո կարող է փլուզվել, գուցե՝ ավելի շուտ»․ Թոմաս դե Վաալ

Մարտ 04,2021 20:30

«Ռուսների առաքելությունն ադրբեջանցիների համաձայնությամբ է իրականացվում, ինչը ռուսների համար դժվար է՝ իրավիճակի կառավարելիության տեսանկյունից։ Նրանք Արցախում են՝ Բաքվի բացահայտ համաձայնությամբ»,-«Futures Studio»-ի կազմակերպած՝ «Խոսենք ապագայից» խորագրով շարքի հերթական քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը եւ դրա՝ հինգ տարվա ժամկետ ունենալու փաստին՝ ասաց «Carnegie Europe» հիմնադրամի ավագ գիտաշխատող, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը։ Նա նշեց․

«Ես էլ որոշակի վախեր ունեմ, որ այս ամենը հինգ տարի հետո կարող է փլուզվել, գուցե ավելի շուտ, եթե հաշվի առնենք ՌԴ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Կարծում եմ՝ քանի դեռ այդ երկու ռեժիմները կան ՌԴ-ում եւ Թուրքիայում, նրանք եւ մրցակցում են, եւ միաժամանակ՝ լավ հասկանում իրար։ Երբ Պուտինը հեռախոսով զրուցում է Էրդողանի հետ, դժվար բանակցություններ են ընթանում, բայց նրանք հարգում են իրար, հասկանում են, որ ընդհանուր հետաքրքրություններ ունեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031