Գյումրու կենտրոնական հատվածում՝ Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց, կկառուցվի էլիտար թաղամաս՝ 4-5 հարկանի շենքերով, մոտ 320 բնակարաններով։ Այն մասնավոր ներդրում է, նախագծման փուլում է (նախագիծը տես լուսանկարներում ):
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
«Բնակելի համալիրը կկառուցվի Հանթսմանի անվան թաղամասի ազատ տարածքում, ներդրողները կան արդեն, նախագիծն էսքիզային վիճակում արդեն համաձայնեցրել ենք, առաջադրանքը տվել ենք։ Նախագիծը հաստատման փուլում է, հաստատելուց հետո որոշ ժամանակ անց կսկսեն կառուցելը»,- ասաց ճարտարապետը։
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ո՞վ է ներդրողը, ի՞նչ կարգի բնակարաններ են կառուցվելու, էլիտա՞ր թաղամաս է լինելու, ճարտարապետն ասաց․ «Դրանք բարձր կարգի բնակարաններ են լինելու, չէի ասի էլիտար, բայց բարձր կարգի՝ լրիվ մոնոլիտ կոնստրուկցիաներով, շատ բարձր սեյսմականությամբ շենքեր են լինելու։
Դա կաշխուժացնի մեր քաղաքի բնակարանային շուկան , մայրաքաղաքում օգտվում են եկամտահարկով բնակարան ձեռք բերելու արտոնությունից, դա այդ ծրագրի մեջ է տեղավորվում։ 4-5 շենքերի մասին է խոսքը՝ մոտ 320 բնակարանով։
Մեր դիտարկմանը, թե ապահով մասսային հասանելի կլինի, մեր զրուցակիցն ասաց․ «Մի քիչ բարձր կարգի բնակարաններ են, հնարավորություն կտա այն մարդկանց, որոնք փոխելու են իրենց բնակարանը, վերջը կա մասսա, որը հնարավորություն ունի, Սովետական շրջանի բնակարանը փոխարինել ավելի լավ պայմաններով։
Վարկային ծրագրով ևս հնարավոր կլինի ձեռք բերել, մենք բացելու ենք այդ փողոցը՝ Մհեր Մկրտչյանի անվան փողոցը միացնելով Խրիմյան Հայրիկ փողոցին, կաշխուժանա Տեքստիլ կոմբինատի այդ հատվածը, որը հիմա մեռած վիճակում է», ասաց ճարտարապետը։
Շենքերի գույները կլինեն սև և սպիտակ, այն կունենա շքեղ այգի։ Ներդրում կատարողը «Պրոմ Գրուպ» շինարարական ընկերությունն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բարև ձեզ ինձ հետաքրքիր է իմանալ մանրամասն տեղեկություն բնակարանների մասին։