1998-2008թթ. Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա ասել է ռուսական լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում:
«Եթե լինեն արտահերթ ընտրություններ, կմասնակցեմ: Ես կարծում եմ՝ բավականաչափ փորձ ունեմ… Վստա՞հ եմ իմ հաղթանակում: Համենայն դեպս ընտրություններում ես դեռ չեմ պարտվել»,- ասել է Քոչարյանը:
Այնուամենայնիվ, Քոչարյանի խոսքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար կա միայն մեկ իրավական մեխանիզմ. վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, հետո նրա խմբակցությունը պետք է երկու անգամ վարչապետ չընտրի:
Քոչարյանը նաև նշել է, որ չի պատրաստվում սեփական կուսակցությունը բացել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ