Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը լրագրողների հետ ճեպազրույցում ուշագրավ մեկնաբանություն տվեց այն հարցին ի պատասխան, թե ինչու էին երեկ ԱԺ-ում տեղակայել այդքան զինված ոստիկաններ, տեղադրել լուսաձայնային նռնակներ, տեղակայել դիպուկահարներ:

Լուսանկարը երեկ հրապարակել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մակագրելով. «Բաղրամյան պողոտայում հազարավոր հայրենակիցների հետ ենք։
Նկարի վրա նկատեցինք, որ կարծես թե գտնվում ենք դիպուկահարների թիրախում։
Ուշադիր նայեք Հովհաննեսի դեմքի լուսային կետին»:
Նա ասաց, որ նշանառության տակ ամբողջ ժողովուրդը չէր, «հնարավոր պոտենցիալ հանցագործներն էին»:

The police forces blocked the area of the RA National Assembly building during the protest action demanding the RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation in front of the RA NA building in Yerevan, Armenia
Իսկ լուսաձայնային նռնակների հետ կապված էլ ասաց. «Եթե չգիտեք, ես ձեզ ասեմ, որ կան անվտանգության տրիվիալ միջոցներ»:
Հարցին՝ դա ուժի ցուցադրությո՞ւն է, Մարդու իրավունքների պաշտպանն էլ քննադատեց՝ Հայկ Գեւորգյանը պատասխանեց. «Դուք ընդհանրապես պատկերացում չունեք ոչ ժողովրդավարության, ոչ ազատության մասին»:
Կարդացեք նաև
Հարցին՝ խորհրդարանի դարպասներն ինչո՞ւ եք զոդել, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ այգին քաղաքացիներինն է՝ Հայկ Գեւորգյանը պատասխանեց. «Դուք չե՞ք հիշում մի քանի ամիս առաջ ինչ է տեղի ունեցել մի խումբ հանցագործների կողմից: Ու ձեր դատարանները, որ բոլորին ազատ արձակեցին, հիմա այդ նույն մարդիկ ազատության մեջ պտտվում են: Մահափորձ կատարած անձինք հիմա որտե՞ղ են, ազատության մեջ են, ազատ պտտվում են փողոցներում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ