«Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները պատերազմից հետո հարկադիր պարապուրդում են, որովհետեւ ամբողջ ծավալով չի աշխատում հանքը, որը մեծամասամբ մնացել է Ադրբեջանի հսկողության տակ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց․ «Հիմա մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել։ Մոտ հարյուրն արդեն կրճատվել են։ Վարդենիսի եւ հարակից շրջանների 300 ընտանիքներ մնալու են առանց աշխատանքի։ Ցանկանում եմ ծայրահեղ միջոցների դիմել։ Ինձ կետ կապվել են բազմաթիվ վարդենիսցիներ, որոնք մտադիր են ի նշան բողոքի՝ փակել երկաթգիծը, որով հանքի հանքանյութը տեղափոխվում է դեպի Արարատ։ Այլ ծայրահեղ ակցիաներ էլ են նախատեսում։ Կառավարությունը պետք է քայլ ձեռնարկի խնդիրը մեղմելու համար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ