Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիքյան. Սահմանադրությունն ու օրենքներն ինձ տալիս են քաղաքացիական ու մասնագիտական հայացքներ ունենալու իրավունք

Մարտ 04,2021 16:37

Իրավաբան Վարուժան Ավետիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ ես մասնագիտական կարծիք գրեցի ԳՇ պետի ազատման սահմանադրականության վերաբերյալ: Այսօր ընկերներիցս ոմանք ինձ փոխանցեցին, որ կարծիք է շրջանառվում, ըստ որի որպես Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն իրավունք չունեմ նման կարծիքներ գրելու:

Ուրեմն այսպես.

1.Առաջին հերթին ես անկախ իրավաբան եմ, չեմ զբաղեցնում պետական որևէ պաշտոն, ու առաջին պարտականությունս է ղեկավարել Հայաստանի ամենախոշոր ու հեղինակավոր իրավաբանական ընկերություններից մեկը:

2.Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն հանդիսանում եմ 2017 թվականից` ստեղծման օրվանից, ու այդ աշխատանքը կատարում եմ բացառապես հասարակական հիմունքներով: Հիմնադրամն ապաքաղաքական կառույց է ու դա հիմնավորվել է անցնող ավելի քան 4 տարիների ընթացքում:

3.Կապված չեմ որևէ քաղաքական ուժի հետ, չեմ զբաղվում քաղաքականությամբ, թեև եթե զբաղվեի կարծում եմ կհայտնվեի շահեկան վիճակում բազմաթիվ քաղաքական գործիչների համեմատ (ընդամենը համեմատեք իմ CV-ն ու անցած ճանապարհն ու շատերինը):

4.Մասնագիտական հարցերում հրապարակայնորեն քննադատել եմ ինչպես ներկա, այնպես էլ նախկին իշխանություններին, այդ թվում, երբ զբաղեցնում էի պետական բարձր պաշտոն: Որևէ մեկն, այդ թվում ղեկավարներս երբեք չեն փորձել անգամ լռեցնել ինձ:

5.Սահմանադրությունն ու օրենքներն ինձ տալիս են քաղաքացիական ու մասնագիտական հայացքներ ունենալու իրավունք, որոնք ես մերթընդմերթ իրացնում եմ ու շարունակելու եմ իրացնել:

6.Լրագրողներին ու լրատվամիջոցներին խնդրում եմ, երբ հրապարակային խոսքս տարածում եք, ապա դա արեք որպես իրավաբան Վարուժան Ավետիքյանի խոսք, այլ ոչ թե որպես ԶԱՀ-ի տնօրենի, եթե, իհարկե, խոսքից չի բխում, որ այն վերաբերում է Հիմնադրամի գործունեությանը: Այդպես ավելի արդարացի է ձեր իսկ ընթերցողների նկատմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031