Լրահոս
Օրվա լրահոսը

«GPS-ը չի որոշում, թե որտեղ է գտնվում քո սահմանը, հարցը ոչ թե GPS-ն է, այլ այն, թե որտեղ է գտնվում մեր Սյունիքի սահմանը». Արման Եղոյան

Մարտ 04,2021 15:48

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ինչո՞ւ էին երեկ ԱԺ-ում այդքան դիպուկահարներ տեղակայել, զինված ոստիկաններ, զոդել դարպասները, Բաղրամյան պողոտայում ասում են, որ վախեցած է Փաշինյանը՝ պատասխանեց, որ այդ աղմուկը ավելի շատ լրագրողներն են բարձրացրել. «Հիմա ցույցեր են ԱԺ դիմաց, դռները ժամանակավորապես փակվել են: Այդ հարցը տվեք ՊՊԾ պատասխանատուներին: Նիկոլ Փաշինյանը ինքը չի որոշում, թե իր պահպանություն ինչպես է իրականացվում, քանի հոգի են իրեն ուղեկցում, ինքը նույնիսկ իր մեքենայի դուռն էլ չի բացում: Վարչապետն ուրիշ բանուգործ չունի, պետք է դիպուկահարի տեղակայելո՞վ զբաղվի»:

Խոսելով պատերազմի արդյունքների մասին՝ Եղոյանն ասաց. «Երբ որ դուք ասում եք՝ Արցախի 75%-ը հանձնվել է, նկատի ունեք 12 հազար քմ տարածքը, որը գտնվում էր Արցախի իշխանության վերահսկողության տակ, դրանից հանում եք Հադրութը եւ Շուշին, 7 շրջանները, դառնում է 75%, ճի՞շտ է: Ես նախ չեմ համարում հանձնված տարածք, ես գիտեմ, որ կորսված է: Մեր իմացած 12 հազար քմ-ից Արցախի հանրապետության որեւէ հողակտոր ինքնակամ չի տրվել հակառակորդին, հետեւաբար չի հանձնվել: Այն կամ կորսվել է ուղղակի մարտական գործողությունների հետեւանքով, կամ, օրինակ, Քարվաճառը եղել է ուղղակի մարտական գործողություների սպառնալիքի հետեւանք»:

Հարցին՝ Որոտան, Շուռնուխ, Գորիս ճանապարհին թշնամին արդեն դիրքեր է փորում, ինչի՞ համար է փորում՝ Եղոյանը պատասխանեց. «Մենք ոչ մի դիրք չենք զիջում: Սյունիքի մարզը ունի իր սահմանները: Եթե դուք կարծում եք, որ գլխավոր շտաբը այդ տեղը սխալ է որոշել, եկեք դուք որոշեք»: Դիտարկմանը, որ ԳՇ-ն չի որոշում, GPS-ով թշնամին է որոշում՝ Եղոյանը արձագանքեց. «Դա լուրջ խոսակցություն չի: Ասել, որ սահմանը որոշվում է GPS-ով, նույնն է, որ ասել՝ հիմա այս խոսափողն է խոսում, ոչ թե ես: GPS-ը գործիք է, որը թույլ է տալիս հողի վրա գտնել, թե որտեղ է գտնվում հյուսիսային լայնության այս կոորդինատը եւ հարավային լայնության այս կոորդինատը: GPS-ը չի որոշում, թե որտեղ է գտնվում քո սահմանը: Հարցը ոչ թե GPS-ն է, այլ այն, թե որտեղ է գտնվում մեր Սյունիքի սահմանը: Սյունիքը մի տեղ սկսվում էր, մի տեղ վերջանում էր»:

Դիտարկմանը, որ Սյունիքի ճանապարհին ամեն տեղ «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակներն են, մարդիկ աչքերը փակած են անցնում, դա նորմա՞լ է, Եղոյանը պատասխանեց. «Նորմալ չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031