Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանից բռնագաղթվածների ժամանակավոր կացարանի խնդիրը 1-2 տարում լիովին կլուծվի»․ Արմեն Ղազարյան

Մարտ 04,2021 15:40

2013թ․-ի հաշվառման տվյալներով՝ Ադրբեջանից բռնագաղթված եւ Հայաստանում գտնվող 835 ընտանիքներ դեռեւս բնակվում են ժամանակավոր կացարաններում։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման են ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նա նշեց․ «Բռնագաղթված ընտանիքների մի մասը չունի ժամանակավոր կացարաններ, բայց բնակարանի խնդիրը դեռեւս լուծված չէ։ Այս խմբի մարդկանց դեռ չենք անդրադարձել։ Միայն Երեւանում այդ խմբից հազարից ավելի ընտանիքներ կան։ Ժամանակավոր կացարանների խնդիրը լուծելուց հետո հուսամ՝ հնարավորություններ կստեղծվեն խնդիրը վերջնական լուծելու։ Իսկ առաջիկա 1-2 տարում ժամանակավոր կացարանների խնդիրը լիովին կլուծվի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031