Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» չի ընտրի դատավորների 2 թեկնածուներին․ պատճառը Վարդազարյանն է

Մարտ 04,2021 15:24

«Ցավոք, ԲԴԽ նախագահի պարզաբանումները սպառիչ չէին, այլ հաստատեցին, որ իր նոյեմբերի 15-ի հայտարարությունը կանխամտածված քաղաքական էր։ Նա ինքը փաստեց, որ իր կոչն անպատրաստ չի արել։ Պարոն Վարդազարյանը չի նպաստում դատական իշխանության քաղաքական անկախությանն ու զսպվածությանը»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք, որ քննարկվում էր ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների պաշտոնում իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցի եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործող դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածության հարցը, որի ընթացքում «Իմ քայլի» պատգամավորները քննադատում էին ըստ ընթացակարգի թեկնածուներին ներկայացնող՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին եւ նրա նոյեմբերի 15-ի հայտարարությունը, որում ասված էր․ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Հատկանշական է, որ թեկնածուների մասին իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները դրական կարծիքներ էին հայտնել, սակայն Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» չի ընտրելու նրանց։

Լիլիթ Մակունցը շեշտեց․ «Իմ քայլը» խորին ակնածանք ունի ներկայացված երկու թեկնածուների հանդեպ, սակայն հաշվի առնելով պարոն Վարդազարյանի գործունեության մասին մեր գնահատականը եւ այն, որ նա բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորեց լեգիտիմ ԱԺ-ի հանդեպ, «Իմ քայլն» այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին եւ իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների, այլ պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահ գործունեության եւ հայտարարությունների վերաբերյալ։ Բացի այդ, հասել ենք այնտեղ, որ քրեական հեղինակությունները կապ են հաստատում պատգամավորի հետ՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդազարյանի։ Այ այստեղ ենք հասել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031