Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ԱԺ նիստում այսօր ելույթի ժամանակ, երբ վերջինս խոսեց հոկտեմբերի 27-ի, երեկ ԱԺ շենքում նկատված դիպուկահարի եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը տեղից բղավեց․ «Ժամանակն ավարտվել է․․․ավարտվել է ժամանակը»։
«Դուք լռեք, հա, դուք վարողի փոխարեն նկատողություններ մի արեք»,-միջամտեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
Գեւորգ Պետրոսյանը տեղի շարունակում էր, Նազարյանն ասաց․ «Ասում եմ՝ լռի՛»։ Պետրոսյանից հնչեց՝ «յա՜»։
Հիշեցնենք, որ այսօր էլ իշխանական պատգամավորները ելույթների տեսքով քննադատեցին բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, նրա նոյեմբերի 15-ի կոչը որակեցին քաղաքական հայտարարություն:
Կարդացեք նաև
Արման Բաբաջանյանը երեկ Վարդազարյանին անվանել էր «վնգստացող դատավոր»։ Իսկ այսօր Բաբաջանյանը նշեց, որ այդ դեպքից հետո իրեն զանգել ու սպառնացել են «օրենքով գողեր»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ