Մինչ օրս կատարվել է մոտ 2000 փորձանմուշի նույնականացում եւ մնացել են փոքրաթիվ փորձանմուշներ, որոնք սպասում են փորձաքննության: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե քանի՞ զինծառայողի մարմին է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։
Դիտարկմանը, թե զինծառայողների ծնողներից ոմանք հայտարարել էին, որ ԴՆԹ անալիզները երբեմն կեղծվում են, նախարարն ասաց, որ 2-3 բողոք է եղել, որոնք անհատական քննվել են, պարզաբանվել են եւ որեւէ սխալի կամ անվստահության տեղ չի մնացել։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ