Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանությունները երեկ դիպուկահարներ էին տեղակայել ժողովրդին դեմ հանդիման, ցուցադրաբար նշան էին բռնել խաղաղ հավաքին. Էլինար Վարդանյան

Մարտ 04,2021 14:48

Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ձեր նախազգուշացումը

«…միաժամանակ նախազգուշացնում ենք՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց,  ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»։

Խնդրում եմ ուշադիր կարդալ այս տողերը։ Սրանք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության տողերն են, որի տակ ստորագրել էին ՀՀ Զինված ուժերի բոլոր առանցքային ղեկավարները՝ Գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, բանակի բոլոր առանցքային բարձրաստիճան պաշտոնյաները, հինգ բանակային կորպուսների հրամանատարները, բարձրաստիճան այլ զինվորականներ։

Բանակը ժողովրդի հետ է, իսկ ո՞ւմ հետ են իշխանությունները։ Այդ իշխանությունները երեկ դիպուկահարներ էին տեղայակել ժողովրդին դեմ հանդիման, ցուցադրաբար նշան էին բռնել խաղաղ հավաքին, ավտոմատներով զինված ոստիկանները շրջում էին Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանները պարիսպ էին կազմել, իսկ ԱԺ բակում տեղադրվել էին լուսաձայնային նռնակներ։

Հոլիվուդյան ֆիլմ հիշեցնող այս տեսարանի մյուս կողմում մենք էինք՝ մեր երեխաները, մեր ընկերներն ու հարազատները, մեր ծնողները, մանկասայլակով կանայք և եռագույնը ձեռքներին երիտասարդ տղաներ ու աղջիկներ։

ՀՀ Զինված ուժերը և´ պատերազմի ժամանակ, և´ դրանից հետո ապացուցել են, որ ժողովրդի հետ են, իսկ հայտարարությամբ նախազգուշացրել են իշխանություններին՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։

Պարոնայք գեներալներ

Որպես քաղաքացի և որպես մայր՝ կոչ եմ անում Ձեզ՝ կրկին հրապարակային վերահաստատել, որ Ձեր նախազգուշացումը միայն բառեր չեն, այլ՝ հայկական բանակի հրամանատարների խոսք, զգուշացում բոլոր քաղաքական ավանտյուրիստներին, որ հանկարծ մտքներով չանցնի մեր և մեր երեխաների հանդեպ ուժ կիրառելու կամ կրակելու խելահեղ որոշումներ կայացնել։

Մենք վաղը, մյուս օրը նորից գնալու ենք հավաքին, գնալու ենք մեր երեխաների հետ, մեր հարազատների հետ, անկախ՝ դիպուկահարների և ավտոմատավոր ոստիկանների առկայությունից։ Մենք գնալու ենք՝ վերահաստատելու, որ մեր բանակի կողքին ենք, մենք և մեր հերոսական բանակն իրար կողքի ենք, իսկ ո՞վ է կանգնած մեր դեմ։ Մեկը, ով աղետի հասցրեց մեր երկիրը։

Մենք ուզում ենք մեր երեխաների համար անվտանգ ու կանխատեսելի պետություն։ Այդ պատճառով էլ մենք լինելու ենք փողոցում, անկախ՝ մեզ վրա ուղղված դիպուկահարներից։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031