Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սաղաթելյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Միհրան Պողոսյան

Մարտ 04,2021 14:52

«Արա Սաղաթելյանի կալանավորումն այնքան ապօրինի է, որ իրավաբանության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող ցանկացած անձ փաստերը դիտարկելիս կգա այն եզրահանգման, որ գործն անհիմն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Դատարանն այսօր քննում է Արա Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի միջնորդությունը:

Հիշեցնենք, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ, կրիչներ եւ համակարգիչներ: Ապա նրանց բերման էին ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել էին, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ հայտնի «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով։ Այս գործով դատարանը նաեւ քաղաքացի Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Երկու ամսով կալանավորվեց նաեւ Արա Սաղաթելյանը: Իսկ Մհեր Ավագյանի ձերբակալման որոշումը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ եւ մերժեց ԱԱԾ քննիչի ներկայացրած կալանավորելու մասին միջնորդությունը:

Դատարանի բակում հավաքված են Արա Սաղաթելյանի ընկերները եւ հարազատները:

Միհրան Պողոսյան

Միհրան Պողոսյանի գնահատմամբ, ՀՀ-ում օրինականության սահմաններում գործող որեւէ դատարան չի կարող Արա Սաղաթելյանին կալանքի տակ պահել. «Իմ ակնկալիքը Վերաքննիչ քրեական դատարանից` օրինական, արդար, օբյեկտիվ որոշման կայացումն է»: Ի դեպ, պաշտպանական կողմը դատարանին դիմումով տեղեկացրել են, որ Արա Սաղաթելյանը ցանկանում է մասնակցել դատական նիստին եւ որեւէ հիմք չկա, որպեսզի նիստին Արա Սաղաթելյանի ներկայությունը չապահովվի:

«Ավելի քան 400 անձ տվյալ IP հասցեից օգտվել է, թե ինչո՞ւ է նրանցից ընտրվել պարոն Սաղաթելյանը, որպես հանցագործություն կատարող, պետք բացատրեն վարույթ իրականացնող մարմինները: Եթե չենք ստանում բացատրություն, ուրեմն ակնհայտ է, որ սա կոնկրետ Արա Սաղաթելյանի դեմ ուղղորդված քրեական հետապնդում է»,- հայտարարեց պաշտպանը`հավելելով, որ վարույթ իրականացնող մարմինը չի ներկայացրել որեւէ փաստ, որ կապ կա Արա Սաղաթելյանի ու «Գագիկ Սողոմոնյանի» միջեւ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031