Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը, Վանեցյանը հանձնարարել էին Ռուբեն Վարդազարյանին, իր արած հայտարարությունը մարտակոչ էր. Հովիկ Աղազարյան

Մարտ 04,2021 14:33

«Ինքը փողոցային մակարդակով խուսափում էր պատասխանից: Իր արած հայտարարությունը քաղաքական հայտարարություն էր ու մարտակոչ էր: Իրեն հանձնարարել էին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էին երկու օր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այդպես հարցախեղդ անում՝ այսպիսի պատասխան տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Լրագրողները ճշտեցին՝ ո՞վ էր հանձնարարել՝ Աղազարյանը անուններ էլ տվեց. «Ռոբերտ Քոչարյանը, Վանեցյանը»:

Հարցին՝ խնդիր էր դրված ազատվելո՞ւ Վարդազարյանից՝ նա պատասխանեց, որ հիմա դա շատ դժվար է. «Ես կուզեի, որ ինքը հրաժարական տար, բայց միգուցե ես սխալ եմ, ինքն է ճիշտ: Դրա համար մեր քննադատությունները, մեր խոսքերը կազդեն ու դատական համակարգի մյուս մասնակիցները ավելի հետեւողական կլինեն ու Վարդազարյանը այսօր շատ ավելի զգույշ կլինի, որ Աղազարյան Հովիկը մի հատ հարց չունենա իր դեմ»:

Լրագրողների զարմանքին՝ անկախ դատական համակարգը ինչո՞ւ պետք է զգուշանա, պետք է անկախ գործի եւ վերջ՝ Աղազարյանը պատասխանեց. «Այսինքն, զգուշանա այն իմաստով, որ կաշառքը 10 հազարի փոխարեն հազար վերցնի միառժամանակ, այդ իմաստով զգուշանա: 10 հազարը կդառնա 1000, հետո՝ 0»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031