«Ռուբեն Վարդազարյանը փորձեց բոլոր հնարքներով ապացուցել, որ իր կոչը քաղաքական չէր։ Բայց կարեւոր բան ասաց, որ կոչը պահի տակ չի գրել, այլ մտածել է։ Ես վստահ եմ՝ նա մենակ չի գրել այդ կոչը։ Գրելիս նրան օգնել են իր ընկերները։ Այն ընկերները, որոնք նրան ուղղորդում եւ օգնում են, խորհրդատվություն են մատուցում, որոնք նաեւ այսօր փողոցում են գտնվում։ Նա զերծ չէ իր այդ ընկերների ազդեցությունից»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ի կոչում Ռուբեն Վարդազարյանը մասնավորապես ասել էր․ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։
Արփի Դավոյանի խոսքով՝ այս կոչին նախորդել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի գործը, եւ հաջորդիվ որեւէ մեղադրյալ չի կալանավորվել։ Այսօր էլ իշխանական պատգամավորները ելույթների տեսքով քննադատեցին բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, նրա նոյեմբերի 15-ի կոչը որակեցին քաղաքական հայտարարություն։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ