Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե մենք վախկոտ ենք, ՀՀԿ-ականները վախկոտ չէին». Հովիկ Աղազարյանը՝ ԱԺ-ում դիպուկահարներ տեղակայելու մասին

Մարտ 04,2021 14:17

«Վազգեն Մանուկյանը հարթակից հայտարարում է՝ հատ-հատ պատգամավորներին կբերենք: Ես չէի հավատում, որ ինքը այդպես կարող է արտահայտվի, իր մասին ուրիշ կարծիքի էի: Ասում են՝ կայծակնային արագությամբ շենքեր գրավենք, իշխանություն վերցնենք: Եթե գլխավոր շտաբը չշարունակի այս գործելաոճը, ապա բանակը ինքը ոտքի պետք է կանգնի: Այդ կոչերը հիմք են տալիս մտածելու, որ միգուցե Վազգեն Մանուկյանը հոգու խորքում իշխանափոխության այլ ճանապարհ է պատկերացնում, բայց անկասկած կգտնվեն ուժեր ու այդ գործողությունները կանեն՝ իքս պահին իրենց ծրագրերն իրականացնելու համար: Հավաքեն ԱԺ դարպասների մոտ մի 5-6 հազար մարդ, որի մեջ կլինեն 500 հոգի головорез-ներ ու կանեն իրենց սեւ գործը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ բացատրելով, թե ինչու էին ԱԺ-ում երեկ տեղակայվել մեծ քանակի զինված ոստիկաններ:

Լրագրողները հիշեցրին, որ հեղափոխության ժամանակ, երբ իրենք ցուցարարների հետ մտնում էին ԱԺ շենք, այդ ժամանակվա իշխանությունները դիպուկահարներ չէին տեղակայել, այն ժամանակ էլ ճնշում կար ՀՀԿ պատգամավորների վրա՝ Աղազարյանը պատասխանեց. «Դե մենք վախկոտ ենք, ՀՀԿ-ականները վախկոտ չէին»:

Իսկ թե ինչու էին իրենք Մարտի 1-ին հավաքի ժամանակ դըմփ-դըմփ-հու անում՝ Աղազարյանն այսպիսի բացատրություն տվեց, թե դա Մյասնիկյանի արձանի շրջակայքում չէր, հրապարակում էր: Բացի այդ, ըստ պատգամավորի, այդ «դըմփ-դըմփ-հու»-ն համախմբման, դժվարությունները միասնական հաղթահարելու իմաստ ունի. «Ի՞նչ տարօրինակ բան կա»:

Խոսելով վարչական ռեսուրսի կիրառման մասին՝ Աղազարյանն ասաց. «Ես ուզում եմ հանրահավաքի տեղը նայեմ ժողովրդի աչքերին, երբ նայում եմ, ես տեսնում եմ, որ ես իրենցից մեկն եմ ու վաղը մյուս օրը, երբ Վազգեն Մանուկյանը բռնի կերպով իշխանությունը տապալի ու ինձ փողոց շպրտի, ես դառնալու եմ իրենց նման, ես ուզում եմ իմանալ՝ ճի՞շտ եմ ինձ պահում, թե՞ ճիշտ չեմ պահում: Սարքած ժողովուրդն ո՞ւմ է պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031