«ԲԴԽ նախագահն ԱԺ դահլիճում 132 պատգամավորի ասում է՝ «մի շփոթեք, սա գլխավոր դատախազի տարեկան զեկույց չէ»․․․պարոն Վարդազարյան, դուք եք շփոթել ձեր գտնվելու վայրը, դուք ԲԴԽ նիստում չեք, ձեզ կոռեկտ պահեք»,-ԱԺ նիստում այսօր բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին հեռակա խոսք հղեց «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Ի տարբերություն շատերի, մեզ արյունոտ ձեռքերով բորենիներ չեն նշանակել պաշտոնի։ ՀՀ քաղաքացիների ձայնն է ամփոփված այս դահլիճում։ Նոյեմբերի 15-ը Ռուբեն Վարդազարյանի քաղաքական բենեֆիսի օրն է։ Ձեզանից որոշների տերերը չեն ներել 2018-ը, չեն ներել հեղափոխությունը, քանի որ երեք տարի՝ դասավորված են պատմության փոշոտ դարակներում»,-նշեց նա։
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ԱԺ ամբիոնից պնդեց, որ իր նոյեմբերի 15-ի հայտարարությունը քաղաքական չէր, եւ ինքը զերծ է որեւէ ազդեցությունից։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ