Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Կառավարությունը և ՀՀ նախագահը ընդունեցին ԳՇ պետի ազատման ժամկետի 5+3 բանաձևը

Մարտ 04,2021 13:15

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Կառավարությունը և Ա. Սարգսյանը ընդունեցին ԳՇ պետի ազատման ժամկետի 5+3 բանաձևը: Մարտի 4-ի ժամկետը հիմնված էր միայն Սահմանադրական կարգավորման վրա, և պատահական չէ, որ նախորդ օրը Ա.Սարգսյանը իրազեկել էր, որ չի ստորագրելու այդ որոշումը:

Առավել լայն մեկնաբանությունը ենթադրում է հիմնվել Սահմանադրության ու «Զինծառայության և զինվորական ծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթների վրա ու դուրս բերել 5+3 բանաձևը: Ա. Սարգսյանը ՍԴ դիմելու ժամկետ դեռ ունի, թեև մեկ օր առաջ ասել էր, որ չի ստորագրելու: Վերջնական որոշումը պարզ կլինի մարտի 9-ին:

Հ.Գ. Մնացած վիճելի մեկնաբանություններին չեմ անդրադառնում: 5+3 ընդունողը չի կարող խոսել ԳՇ պետի ազատման լիազորության բացակայության մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031