Ռոբերտ Քոչարյանը, որը զբաղեցրել է Հայաստանի նախագահի պաշտոնը 1998-2008թթ, հայտարարել է, թե առաջիկայում չի նախատեսում գլխավորել ընդդիմադիր շարժումը: Այդ մասին նա ասել է ռուսական լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում:
«Այսօր ընդդիմությունը մշակել է ձևաչափ, որը փոխելու իմաստ չկա: Նրան հաջողվել է իր շուրջը համախմբել մեր հանրության զգալի մասին: Ես պաշտպանում եմ այդ ձևաչափը»,- ասել է Քոչարյանը:
Նա նաև նշել է, որ այս պահին չի պատրաստվում գլխավորել որևէ կուսակցություն, բայց նաև չի բացառում այդ տարբերակը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ