Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օրենքով գողեր են կապվել ինձ հետ եւ սպառնացել․ վեր ընկեք տեղներդ»․ Արման Բաբաջանյան

Մարտ 04,2021 12:18

«Պարոն Միրզոյան, ինչո՞ւ այստեղ չէ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որը ներկայացնում էր թեկնածուներին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործող դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարցրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նա տեղեկացրեց․ «Երեկվա եւ նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո օրենքով գողեր են կապվել ինձ հետ եւ սպառնալից հայտարարություններ արել։ Իհարկե, հասկանալի է, թե ովքեր են այսօր հովանավորվում դատական համակարգի կողմից նաեւ, այդ թվում՝ ԲԴԽ-ի կողմից։ Զգուշացնում եմ՝ սատանի մայլում քյանդրբազություն չանեք։ Դուք իմ վախը վաղուց բռնել եք։ Ես 3,5 տարի անազատության մեջ լինելով՝ գողերի հետ էլ եմ նստել, քրեական հեղինակությունների հետ էլ եմ առնչվել, այնպես որ՝ վեր ընկեք տեղներդ։ Կգանք ձեր հետեւից»։

Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Թեկնածուներին ներկայացնող Ռուբեն Վարդազարյանն այս փուլում անելիք չունի եւ կարող է նաեւ բացակայել։ Ինչ վերաբերում է ձեր ասածին, սպառնալիքները հանցագործության տարրեր են պարունակում, կարող ենք սա համարել հաղորդում հանցագործության մասին»։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Արման Բաբաջանյանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին անվանեց «Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք վնգստացող դատավոր»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031