Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր դիրքորոշումը հավասարակշռված է, հստակ և միանշանակ, որին մենք հետևում ենք արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում և մեր ներքին քաղաքականության մեջ, որն ուղղված է առանձին երկրների, պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ մեր համագործակցության ձևավորմանը. դա ներքին գործերին չմիջամտելն է: Դա (այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում – խմբ.) ինքնիշխան պետության ներքին գործն է, քաղաքական գործընթաց այդ պետությունում. որևէ այլ գնահատական չի կարող լինել»,- ասել է Զախարովան «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում:
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է միջնորդել Հայաստանում իրավիճակի կարգավորման գործում՝ Զախարովան ընդգծել է, որ այնտեղ կատարվողը «ինքնիշխան պետության ներքին գործն է»:
«Կան տարբեր քաղաքագիտական գնահատականներ, բայց մեր դիրքորոշումն անփոփոխ է»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ