Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ կլիներ, եթե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում նաեւ գործող դատավոր լիներ»․ Արսեն Մկրտչյան

Մարտ 04,2021 12:09

«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի օրակարգում է ՀՀ սահմանադրական եւ վճռաբեկ դատարանները միացնելու եւ գերագույն դատարան ստեղծելու տեսլականը։ Ի՞նչ կարծիք ունեք»,-ԱԺ լիագումար նիստում ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործող դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ այսօր թեկնածուին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Արսեն Մկրտչյանը պատասխանեց․ «Նախ, շատ լավ կլիներ, եթե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում նաեւ գործող դատավոր լիներ, որովհետեւ քննարկումները, որոնց հետեւեց նշյալ որոշումը, խոսում է այն մասին, որ դատավորների գործնական խնդիրները դեռ չեն քննարկվել։ Մենք այսօր ունենք չորս ատյաններ։ ՍԴ-ն չի թաքցնում իր մոտեցումը փաստերին հասնելու եւ փաստական կազմի լույսի ներքո առանձին օրենքներ մեկնաբանելու հարցում։ Փետրվարին ՍԴ-ն կայացրեց մի որոշում, որտեղ նշեց վճռաբեկ դատարանի մոտեցումը՝ համարելով այն ոչ ճիշտ։ Այն, որ ունենք չորս ատյան, պետք է գնահատենք՝ այդքան մեզ պե՞տք է,  թե ոչ։ Կարծում եմ՝ երեք ատյանը երկրին բավարար է, բայց կա բաց, որը ՍԴ-ն պարբերաբար փորձում է լրացնել։ Դա իրավունքի գերակայության հիմքի բացակայությամբ գործերն են։ Երեք ատյան պետք է լինի։ Ես կողմ եմ գերագույն դատարանի մոդելին, բայց դեպի լուծում գնալու համար շատ մանրակրկիտ աշխատանք կա անելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031