Իմքայլական նորաթուխ պատգամավոր, Արմավիրի նախկին փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքի նպատակը մարդկանց հետ հաղորդակցվելն էր, Փաշինյանն ասելիք ուներ, «բազմապիսի» առաջարկներ հնչեցրեց եւ ուզում էր լսել հանրության արձագանքը․ «Ես կարծում եմ, որ մեր ակնկալիքն արդարացված էր»։
– Դըմփ–դըմփ հու–ն է՞լ էր հաղորդակցության բաղկացուցիչ մաս, ի՞նչ էիք ուզում դրանով ասել։
– Ես չգիտեմ՝ Դուք ինչի մասին եք ասում, բայց միեւնույն ժամանակ, երբ Դուք նման հարց եք բարձրացնում, հիշեք, որ մի քանի օր առաջ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ բեմադրությունը (նկատի ունի Չաուշեսկուի եւ կնոջ գնդակահարության պերֆորմանսը՝ Լ․ Շ․), հիմա ասեք՝ դրանք համադրելի՞ են։
– Ուզում եք կանխել իմ հաջորդ հարցը, թե ինչու էիք ծափ–ծիծաղով հանրահավաք անում։
Կարդացեք նաև
– Ակնհայտ է, որ հանրահավաքի ընթացքում կային հազարավոր մարդիկ, ինչը որ հանրահավաքի էներգետիկան բարձրացնում էր։
– Իսկ այդ էներգետիկան ինչի՞ վրա էր հիմնված, ի վերջո, Արցախի 75 տոկոսն էլ մերը չէ, ունենք ավելի քան հինգ հազար զոհ, հազարավոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, բազում խնդիրներ։
– Ժողովուրդը եւս մեկ անգամ հնարավորություն էր ունեցել իր կողմից ընտրված վարչապետի հետ առերեսվելու, հանդիպելու։
– Խնդիրն այն է, որ ընդդիմությունը չի պատկերացնում Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ընտրություններ, հատկապես ձեր վերջին հանրահավաքից հետո, երբ վարչական ռեսուրս կիրառվեց։
– Ես ասում եմ՝ չի կիրառվել։ Իսկ հետաքրքիր է, եթե Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ չեն պատկերացնում, ո՞ւմ վարչապետությամբ են պատկերացնում։ Ո՞ւմ է ներկայացնելու այդ ժամանակավոր կառավարությունը՝ ժողովրդի՞ն, թե՞ նեղ շրջանակի։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: