Facebook-ի Վերահսկողության խորհուրդը բողոք է ստացել ֆեյսբուքյան մի օգտատիրոջից՝ կապված մի ծաղրանկար-մեկնաբանության հետ, ըստ որի Թուրքիան պետք է ընտրություն կատարի «Հայոց ցեղասպանությունը սուտ է» և «Հայերն ահաբեկիչ են և արժանի էին դրան» արտահայտությունների միջև:
Facebook-ը հեռացրել է այդ բովանդակությունը ատելության խոսքի քաղաքականությունը խախտելու պատճառաբանությամբ: «Մենք չենք թույլատրում ատելության խոսք Facebook-ում, անգամ սատիրայի տեսքով, քանի որ այն վախի և բացառման միջավայր է ստեղծում, որոշ դեպքերում կարող է խթանել բռնություն իրական կյանքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ