Լրահոս
Օրվա լրահոսը

Միջին դպրոցում ավելանում է աշակերտների ծանրաբեռնվածության չափը. նոր չա­փո­րո­շի­չով որ­քան դա­սա­ժամ կհատ­կաց­վի առար­կա­նե­րին․ «Փաստ»

Մարտ 04,2021 10:56

Օրերս ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է ուսումնական բնագավառներին հատկացվող ծավալները։ Ի՞նչ ասել է ուսումնական բնագավառ և տոկոսային հարաբերակցությամբ որքա՞ն դասաժամ է հատկացվելու այս կամ այն առարկաներին։ Ըստ նախարարության՝ հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է 7 ուսումնական բնագավառներով`«Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ և արհեստ», «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»: Այնուհետև պարզաբանում է, թե որքան ժամաքանակ է հատկացվելու այդ բնագավառին տարրական, միջին և ավագ դպրոցներում։

Եվ այսպես՝ տարրական դպրոցում աշակերտների առավելագույն ծանրաբեռնվածությունը լինելու է 3590, նվազագույնը` 2945 դասաժամ, մասնավորապես՝ «Հայոց լեզու և գրականություն»՝ 24-28, «Հայրենագիտություն» 5, «Օտար լեզուներ» 10-15, «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)» 20-28.5, «Հասարակություն, հասարակական գիտություններ» 2, «Արվեստ և արհեստ» 10-16, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» 7-9, Ընտրովի բաղադրիչ 10 տոկոս։ Միջին դպրոցում ավելանում է աշակերտների ծանրաբեռնվածության չափը՝ առավելագույնը 5950, նվազագույնը` 5385 դասաժամ։ Մոտ տասը տոկոսով քչանում է «Հայոց լեզու և գրականություն» բնագավառին հատկացվող ժամաքանակը, նույնքան ծավալով ավելանում է «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» առարկաների ժամաքանակը։

Մասնավորապես՝ «Հայոց լեզու և գրականություն» 13-16, «Հայրենագիտություն» 10, «Օտար լեզուներ» 12.5-15, «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» 33-36, «Հասարակություն, հասարակական գիտություններ» 5-6, «Արվեստ և արհեստ» 8-9, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» 7-8, Ընտրովի բաղադրիչ 4 տոկոս։ Ավագ դպրոցում սովորողների ծանրաբեռնվածությունը նվազելու է՝ առավելագույնը՝ 4080, նվազագույնը` 2020 դասաժամ։ Կրթական բնագավառների տեսանկյունից հարաբերակցությունը հետևյալն է՝ «Հայոց լեզու և գրականություն» 9-20, «Հայրենագիտություն» 8, «Օտար լեզուներ» 5-13, «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» 12,5-38, «Հասարակություն, հասարակական գիտություններ» 6-12, «Արվեստ և արհեստ» 3-5, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» 7-10, Ընտրովի բաղադրիչ 6 տոկոս։

Փաստորեն, մայրենի լեզվին և գրականությանը համեմատաբար շատ ժամաքանակ հատկացվելու է տարրական դպրոցում, հետո միջինում այն նվազելու է և փոքրիշատե աճելու արդեն ավագ դպրոցում։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031