«Ամենայն հավանականությամբ ավանտյուրա է եղել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով 10 օր առաջ կասկածելի ճանապարհով Իրանում հայտնված ամերիկյան արտադրության հայկական օդանավի անհետացման հարցին։
Շահեն Պետրոսյանի խոսքերով՝ «Ֆլայ Արմենիա» ընկերությունը գրանցողները վատ համբավ ունեցողներ են, նրանք հիմնականում տարբեր երկրներում «գցողի» համբավ ունեն։ Ավիաընկերություն են գրանցում, վարկ են վերցնում և հետո «թռնում են»։ Մեր զրուցակցի խոսքերով՝ հավանաբար, հիմա էլ նման մի բան է տեղի ունեցել. գրանցել են ավիաընկերությունը, մերոնք էլ ուրախացել են, թե հայկական ավիաընկերություն է ստեղծվում, և արդյունքում նման սկանդալ է հասունանում։ «Ես կարող եմ կատարվածի քաղաքական գնահատականը տալ, ոչ թե մասնագիտական։
Իսկ քաղաքական գնահատականն այն է, որ Իրանը արևմտյան արտադրողների պատժամիջոցների տակ է գտնվում, նորմալ վիճակում գտնվող օդանավ չունի, օդանավեր ունի, որոնց պահեստամասերը այնքան են հնացել, իսկ նորերը ձեռք բերել չի կարողանում և, թերևս, նման սպեկուլյատիվ գործարքների միջոցով է փորձ արվում դա անել։ Իսկ սպեկուլյանտներ միշտ էլ կհայտնվեն, որ, իմանալով այդ ամենի մասին՝ կգնան դրան։ Իսկ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որն իր գործով չի զբաղվում, կարող է ցանկացած ավանտյուրիստի ընդունել ու գովաբանել։
Խնդիրը սա է։ Իմ կարծիքով՝ «Ֆլայ Արմենիան» սպեկուլյատիվ ընկերություն է, որը ստեղծվել է մի բանի համար, որ Հայաստանի միջոցով այդ Boeing օդանավերը հայտնվեն Իրանում»,-ասաց Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: