Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ իշխանությունն արդեն ցուցադրեց, որ պատրաստ է անգամ կրակել ժողովրդի վրա. «Հրապարակ»

Մարտ 04,2021 10:28

Ի՞նչ է տալիս ընդդիմությանը Օնիկ Գասպարյանի հետագա պաշտոնավարումը, եւ հակառակը՝ ի՞նչ է տալիս նրա հեռացումը Նիկոլ Փաշինյանին։

Առաջին դեպքում, կարծում եմ, հասկանալի է, որ ընդդիմությունը ծրագրում է պայքարը շարունակել, անգամ գնալ վճռական գործողությունների, եւ քանի որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վարչապետին են ծառայում՝ ընդդեմ ժողովրդի, բանակը կարող է զսպող դեր խաղալ եւ կանգնել ըմբոստացած հասարակության ու պատժիչ գործողություններ կիրառող ոստիկանների եւ հատուկ ջոկատայինների միջեւ։ Իսկ սա միանգամայն ռեալ վտանգ է, քանզի երեկ իշխանությունն արդեն ցուցադրեց, որ պատրաստ է անգամ կրակել ժողովրդի վրա։ Ազգային ժողովի շենքի բաց պատուհաններից դեպի խաղաղ ցուցարարներն ուղղված դիպուկահարների հրազենի փողերը դրա մասին էին վկայում։

Վերադառնանք այն հարցին, թե ինչով է Օնիկ Գասպարյանը խանգարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ այսպես հետեւողականորեն ուզում է նրան հեռացնել պաշտոնից։ Մի պատասխան կա այս հարցին․ եթե առաջիկայում ծրագրում են արտահերթ ընտրություններ կազմակերպել, ապա բանակի դիրքորոշումը կարող է էական լինել իշխանությունների համար։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031