«Հայաստանի անկախացումից հետո ժողովրդագրական վիճակի վատացման միտումը շարունակվում է, որն արդեն վտանգում է մեր ազգային անվտանգության հիմքերը: Ժողովրդագրական վիճակի բարելավման հրամայականն այսօր նաեւ թելադրվում է հարեւան ոչ բարյացակամ պետություններում ծնելիության անհամեմատ ավելի բարձր տոկոսով:
Հայաստանում այս հիմնարար խնդիրը լուծելու համար պարբերաբար իրականացվել են տարբեր ծրագրեր՝ սկսած բնակարանային ապահովումից եւ վերջացրած դրամական խրախուսման միջոցառումներով:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նոր իրավական ակտ՝ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը: Առաջարկվող օրենքի հիմնական թիրախը ծնելիության խթանումն է, որը Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է եւ չի ապահովում նույնիսկ բնակչության պարզ վերարտադրություն, ինչի համար անհրաժեշտ է 2.1 երեխա: Սակայն ընտանիքում 2 կամ 3 երեխա ունենալով էլ հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն եւ հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման, դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ընտանիքում ծնվի առնվազն 4 երեխա»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում