Լրահոս
Օրվա լրահոսը

Գոգոլի դպրոցի տնօրենը շատերին հայտնի է որպես Ռոբերտ Քոչարյանի վերադարձին անհամբերությամբ սպասող մարդ. «Հայկական ժամանակ»

Մարտ 04,2021 09:00

Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, ըստ որի վարույթ է ընդունվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ն.Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի տնօրենին առնչվող քրեական գործը՝ կաշառքի վերաբերյալ:

Տնօրեն Ասատուր Սարյանը այցելության ժամանակ դպրոցում էր և չնայած հարուցված քրգործին նրա լիազորությունները կասեցված չեն: Սարյանը շարունակում է զբաղեցնել տնօրենի պաշտոնը: Ավելին, ասաց, որ պատրաստվում է ուսուցչի թափուր պաշտոնի համար մրցույթ կազմակերպել:

Ասատուր Սարյանին հարցրինք ֆեյսբուքյան իր էջի գրառումների բովանդակության ու բառապաշարի մասին՝ որքանո՞վ է դա հարիր ուսումնական հաստատության ղեկավարին: Վերջերս, օրինակ, նա վերահրապարակել էր գրող Վահրամ Սահակյանի՝ գռեհիկ ձեւակերպումներով ու արտահայտություններով մի գրառում՝ հաջակցություն ընդդիմության: Ընդհանրապես Գոգոլի դպրոցի տնօրենը շատերին հայտնի է որպես Ռոբերտ Քոչարյանի վերադարձին անհամբերությամբ սպասող մարդ:

Ասատրյանը սկզբում ասաց, որ չի հիշում այդ գրառման մասին, հետո դժվարությամբ մտաբերեց, ապա պարզվեց՝ դա կիսվել էր իր համար, որ հետո կարդար: Նշեց, որ այդ կիսումները կարող է նկատել են ինչ-որ մարդիկ, այդ պատճառով էլ ուշադրություն է գրավել:

Աջակցում է ընդդիմությանը եւ դեմ է նոր իշխանությունների՞ն. տնօրենը չմեկնաբանեց, միայն ասաց. «Ես գրականության մարդ եմ, իսկական գրողը, ինչպես ասել է Հեմինգուեյը, պետք է լինի ընդդիմադիր, ճիշտ կեցվածքը ընդդիմադիր լինելն է, անկախ այդ ամենից, դպրոցի տնօրենները պետք է ունենան քաղաքական դիրքորոշում, բայց քաղաքականությամբ չզբաղվեն՝ поэтом можешь ты не быть но гражданином быть обязан»:

Անդրադառնալով նրան, որ ոստիկանությունը հայտարարել էր՝ տնօրենի աշխատասենյակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր, ընդհանուր 5300 դոլար և 165 հազար դրամ անհայտ ծագման գումար, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլն, տնօրենը նշեց, որ այդ փամփուշտները եղել են օգտագործված երեք փամփուշտներ, որոնք երեխաների մոտից են վերցրել. «Փամփուշտները չափազանցված են, եղել են ընդամենը երեք հատ: Մենք երեխաների մոտից ենք գտել, ուսուցիչները վերցրել են, տվել ինձ, ես էլ դրել եմ իմ դարակը: Գումարի մասը չեմ մեկնաբանում, փաստաբանիս հետ պետք է խորհրդակցեմ»:

Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031