1988-2018 թվականների ընթացքում ես չէի կարող պատկերացնել որեւէ հայի, որը հարցազրույց է տալիս Երեւանի կենտրոնում հայկական լրատվամիջոցին եւ ասում, որ Արցախն Ադրբեջան է: 44-օրյա պատերազմի ընթացքում, ի դեպ, ադրբեջանցի զինվորները նույնն էին ստիպում անել մեր գերեվարված տղաներին: Բայց մի բան է, երբ նման բան ասում ես, երբ քեզ վրա ինքնաձիգ է ուղղված, մեկ այլ բան է, երբ դա իսկապես մեր հայրենակիցների ներքին համոզմունքն է, որը նրանք արտահայտում են միանգամայն կամավոր:
Եվ պարադոքսն այն է, որ դա ասում են մարդիկ, որոնք սատարում են այն լիդերին, որն ասում էր, թե Արցախը Հայաստան է եւ վերջ: (Արցախը ադրբեջանական լինելու կամ, առնվազն, այդ տարածքի «անկարեւորության» մասին տեսակետն արտահայտում են, իհարկե, Փաշինյանի անկեղծ կողմնակիցները, եւ ոչ թե նրանք, ում վարչական ռեսուրսով կամ փողով բերում են «աջակցության հանրահավաքների»):
Հասարակական դեգրադացիան, բնականաբար, 2018 թվականին չի սկսվել: 1994 թվականի մայիսից ի վեր իշխանություններին, քաղաքական եւ հասարակական վերնախավին չի հաջողվել մարդկանց գիտակցության մեջ արմատավորել այն գաղափարը, որ պատերազմում տարած հաղթանակը դարերի կտրվածքով մեր կարեւոր պատմական նվաճումներից մեկն է, եւ այն պետք է պահպանել աչքի լույսի պես, իսկ մնացած խնդիրները դրա հետ համեմատ տասներորդական նշանակություն ունեն: 2018 թվականին եկավ իշխանություն, որը, անկախ վերը նշված կարգախոսից («Արցախը Հայաստան է»), արտահայտում էր հայրենիքի եւ պետության մասին հենց այդ՝ «դեգրադացված» պատկերացումը:
Երբ ասվում է, որ մենք պատրաստ չէինք պատերազմին, արդարացիորեն նշվում են տարբեր պատճառներ: Բայց հիմնական պատճառն, իմ կարծիքով, հասարակության անպատրաստ լինելն էր՝ չկար այն գիտակցությունը, որ Արցախը մեր տունն է, որ արցախցիները մեր քույրերն ու եղբայրներն են: Եվ հիմա, պարտությունից հետո, հասարակության որոշ մասի ներկայացուցիչները, աջակցելով ներկայիս իշխանությունը, հրապարակավ ասում են՝ հա, ոչինչ, միեւնույն է, ադրբեջանական տարածք էր, ոչ մի վատ բան չի կատարվել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են հիմա մեր մասին մտածում հադրութցիներն ու շուշեցիները, որոնք զրկվել են իրենց տներից, ինչպես նաեւ այն մարդիկ, որոնք դեռ մնացել են իրենց հայրենի հողում:
Կարդացեք նաև
Բայց ամենաէականն այն է, որ հայրենիքի կորստի ցավը չզգացողները չեն հասկանում, որ այդ ցավի բացակայությունը չի կարող լինել մասնակի, ազգային դեգրադացիան մասնակի չի լինում: Այսինքն՝ հնարավոր չէ լինել Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացի» եւ մտածել, որ Արցախը եւ արցախցիները «մերը չեն»: Դա ուղիղ ճանապարհ է, որը տանում է դեպի հայկական պետականության կորուստ եւ մեր երկրի հայաթափում: Ասածս չափազանցություն չէ՝ եթե մենք հեշտությամբ ենք հաշտվում այն բանի հետ, որ մեզ քշեցին Արցախից, ապա մոտակա տասնամյակներում թուրքերի եւ ադրբեջանցիների համար խնդիր չի լինի մեզ քշել նաեւ Հայաստանի Հանրապետությունից՝ մանավանդ, որ Ալիեւը պարբերաբար հայտարարում է դրա «իրավունքի» մասին:
Կարծես թե բոլորը համաձայն են, որ Թուրքիայի ռազմավարական նպատակն է, որ հայկական պետություն չլինի, եւ որ մենք այստեղ չապրենք: Այդ առումով ձեզ չի՞ մտահոգում, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի ղեկավարությունը մեկնաբանում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ու իր անվերապահ աջակցությունն է հայտնում Փաշինյանին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
1994 թվականի մայիսից ի վեր հաղթանակը արժեզրկվել է հասարակության աչքում, երբ ամեն տեսակի այլանդակություն արդարացնում էին «բայց չէ՞ որ մենք հաղթել ենք պատերազմում» կարգի արտահայտություններով։ Իբր դա քիչ էր՝ շատ հանգիստ դիտում էին ինչպես է պատերազմում հաղթած խորհրդային հասարակությունը դառնում սպառողական հասարակություն ամենածայրահեղ դրսևորումներով(մեկ շնչին բաժին հասնող «Յաշիկ» Մերսեդեսների քանակով աշխարհում ո՞ր տեղում ենք)։ iPhone-ների սպառումը Հայաստանում տեսնելիս(վերջին լումաներով են գնում կամ այդ վերջին լումաներով ապառիկն են փակում) ապշում էս։ Օրինակ ԱՄՆ-ում հասարակությունը նույնպես սպառողական է։ Բայց էնտեղ կա 300 միլիոն բնակչություն, որից եթե նույնիսկ չնչին տոկոսը հայրենասեր լինի՝ դա միևնույն է պատկառելի թիվ կկազմի։ Մոտավորապես ունեն 1 միլիոնանոց բանակ կամավոր սկզբունքներով ձևավորված։ Այսինք մոտավորապես այդքան մարդ սպառողական հասայակության մեջ նվիրվել է պետության պաշտպանության գործին։ Դա մոտ 0.33 % է։
Իսկ Հայաստանի բնակչությունը 3 միլիոն է, որի 0.33 %-ը մոտ 10000 է։ Հետևությունները շատ տխուր են։
Ազգային գիտակցութիւնն ալ, մասնակի չի լինում:
Երբ որ կը ջանայինք բացատրել թէ Արեւմտեան Հայաստանէն հրաժարիլը, զայն վերջնականապէս՝ Թուրքիա համարելը, վնասակար է, վտանգ է նաեւ այժմու Հայաստանին եւ Արցախին համար, թէ գոնէ տեսական, գաղափարական գետնի վրայ անհրաժեշտ է պահանջատիրական կեցուածք պահել այդ ուղղութեամբ եւս, քմծիծաղի կ’արժանանայինք, հենց այն հայերուն կողմէ, որոնք մինչդեռ այդ տրամաբանութիւնը կը հասկնային, ուրեմն մասնակի կերպով՝ Հայաստանի եւ Արցախի կապակցութեամբ: Իսկ այդ հայերը միայն հայաստանցիները չէին, այլ նաեւ շատ մը արցախցիներ…
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=822189325293624&id=368796210632940
Այժմ սակայն, արցախցիները գոնէ, կարծես թէ վերջապէս հասկացան: Մինչ հայաստանցիներէն շատերի համար, Թուրքիոյ ռազմական մասնակցութիւնը իսկ վերջին պատերազմին բաւարար չեղաւ, որ հասկանան այս ամէնը:
Երանի թէ օր մըն ալ, այսպիսի Խմբագրականի մը հետեւեալ պարբերութեան մէջ, կարդանք նշուած յաւելումները, ամբողջացումը`
«եթե մենք հեշտությամբ ենք հաշտվում այն բանի հետ, որ մեզ [Ցեղասպանութեան միջոցաւ] քշեցին [Արեւմտեան Հայաստանից, ապա այդ Ցեղասպանութեան շարունակութեան սպառնալիքին տակ, նաեւ՝] Արցախից, ապա մոտակա տասնամյակներում թուրքերի եւ ադրբեջանցիների համար խնդիր չի լինի մեզ քշել նաեւ Հայաստանի Հանրապետությունից»
https://www.aztagdaily.com/archives/487203
պրն Աբրահամյան, սփիւռքահայերու մեծամասնութեան համար չկայ հայաստան առանց արցախի։ դեռեւս հեռակայ ուղիներէն մէկը սփիւռքահայերու իրաւունքները եւ պարտաւորութիւնները աւելցնե՞լ է։
յ.գ. “հայաստան է եւ վերջ”ը յարակարծիք չէ այլ՝ ձեռնավարութիւն։
Հայաստանը նկատի առնէ Սփիւռքի իրաւունքները ?! Այս ինչ անպատշաճ խօսք է: Սփիւռքը ո՛չ մէկ իրաւունք ունի Հայաստանի նկատմամբ, այլ միայն՝ պարտականութիւններ: (Երգիծական – կամ դառնութեան – եղանակով կարդալ անշուշտ) :
Երեսուն տարիներու ընթացքին, մէկ ձեռքի մատներուն վրայ հաշուըւող սփիւռքահայերու իսկ թոյլ չտուին որ լրջօրէն տեղ գտնեն պետական ոլորտին մէջ: Իսկ այդ մի քանի հատին ալ պարագային որոնք ընդունուեցան այդտեղ, սակայն այդ ալ՝ ստորադաս պաշտօններու վրայ, անոնք այն տեսակի սփիւռքահայերէն էին որոնք (ոմանց պարագային, յանուն սնափառութեան, ի գին դրժելու իսկ իրենց նախնական, տառացի ուխտը…), համաձայն եղան հայաստանցիներու ապազգային մտայնութեան հետ:
( Իսկ այսպէս կոչուած «հայրենադարձներուն» ալ ինիսուն տոկոսը, այդտեղ տեղափոխուած են եւ կ’ապրի, հիմնականօրէն՝ անձնական հաշիւներով – մնացեալը՝ պարապ խօսքեր են – : )
Այս պատճառով է, նաեւ, որ Հայաստանի մէջ «ազգայնական» համարուող անձերը՝ մոլորեալ ծայրայեղականներ հանդիսացած միայն. որոնք աւելի վնասակար են այդ երկրին համար, քան թէ անոր բնակչութեան եւ իշխանաւորներուն ապազգային հակումներն ու տեւական, ինքնաքայքայիչ սայթաքումները:
Եւ այսպէս, Հայաստանի համար, Սփիւռքը մնաց միմիայն՝ կթան կով: Օտեանի նշանաւոր կերպարին Ծապլվարէն ուղարկած նամակներուն վերջին տողը՝ միակ իսկական կապը եղաւ Հայաստանին եւ Սփիւռքի միջեւ:
Հիմա ալ Արցախը կորսնցուցինք: Չեմ կրնար պատկերացնել թէ ասկէ ետք ինչպէ՞ս պիտի կարենանք դարձեալ նոր սերունդներ դաստիարակել ազգային ոգիով: Մէկ ձեւ կայ միայն՝ խաբելով… Կամ ինչպէս որ կ’ըսէք աւելի նրբօրէն՝ ձեռնավարութեամբ: Բայց իրենք ալ այլեւս այդքան ապուշ չեն. ինչպէս որ իմ սերունդս եղաւ: (Ի դէպ, մանկութեանս եւ պատանեկութեանս օրերուն, Վարանդ Փափազիանենց հետ դրացի էինք… Թէ քաղաքը, թէ գիւղը: )
Հետաքրքիր է, «չկար այն գիտակցությունը, որ Արցախը մեր տունն է, որ արցախցիները մեր քույրերն ու եղբայրներն են» տխուր եզրահանգման առաջացմանը ի՞նչքան ներդրում են ունեցել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով՝ շա՜տ մեծ ու նաև հետաքրքիր է այս երկու անձերը ինչպե՞ս են պատկերացնում հայրենասիրություն հասկացությունը և որ սահմաններով:
Եվ թող ների հոդվածի հեղինակը, իմ սուբյեկտիվ կարծիքով, ճիշտ չէ հանրայնացնել մեկ ոչ նորմալ դատող մարդու կարծիքը, առավել ևս հիմա, համոզված եմ, որ շատ քչերը համակարծիք կլինեն այդ կնոջ հետ:
Դեգրադացիա՞, թե՞ հակաթույն.
https://www.youtube.com/watch?v=kWQQ-vi_L0Y
Պոլսի, Ջավախքի, Գլենդելի, Մարսելի, Բաքվի հայերը նույնպես մեր եղբայրներն ու քույրերն են: Կարողացա՞նք իրենց գիտակցության մեջ արմատավորել այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետությունն իրենց տունն է: Վերջին պատերազմի ընթացքում քանի՞ հայ է վերադարձել Թուրքիայից: Ավելի քան հարյուր հազարից մոտ երեք հարյուր: Դա ոչինչ չի՞ նշանակում: Բոլորը գիտեն, թե երբ և ինչու սկսվեց զանգվածային արտագաղթը մեր երկրից: Այս ժամանակահատվածը հեշտ է փոխկապակցել Արցախի հետ կապված իրադարձությունների հետ: Եվ եզրակացություններ անել: Պատմականորեն: Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը: Եվ ես ներողություն եմ խնդրում այլ առիթով գրված իմ խոսքերը մեջբերելու համար: Իրականությունն այն է, ինչ տեղի է ունենում անկախ մեր նախասիրություններից, համոզմունքներից, համակրանքներից և երազանքներից: Եվ իրականությունը հաշվի առնելու անկարողությունը ոչ մի “դուխով” չի փոխհատուցում: Սա արդեն եզրակացություն է վերջին պատերազմից:
արտագաղթը ձեր երկրից սկսեց՝ Անկախութեան ամենաառաջի՛ն իսկ օրէն սկսեալ… (բայց այդ ալ կապ չ’ունէր առաջին վարչակարգին հետ)
աւելի ճիշտ, արտագաղթը ոչ լէ սկսաւ այլ շարունակուեցաւ Անկախութեան առաջին օրէն, սակայն՝ նոր ու յաւելեալ թափով, շնորհիւ… Անկախութեան
Հայաստանի արտագաղթի խնդիրը էական որեւէ կապ չունի իշխանութիւններուն հետ. դա պատրուակ է, մահանա մըն է միայն, ջանալ արդարացնելու համար երկիրը լքելը եւ գնալ այլուր անհատական բարօրութիւն որոնելը
լաւ հասկցուինք՝ մեկնողները հաւանաբար իրաւունք ալ ունին մեկնելու. սակայն հիմնական պատճառներու կապակցութեամբ, գոնէ անկեղծ ըլլանք.
«հայրենիք»ի ըմբռնողութիւնը չկայ, Հայաստանի մէջ – չկար նաեւ այժմ կորուսեալ Արցախի մէջ, ի դէպ… –
մինչ խոսւում է «հայրենադարձ»ութեան մասին, հայ ծագումով անձերի պարագային, որոնց նախահայրերէն ոչ մէկը երբեւիցէ չէ ապրած Հարաւային Կովկասում…