Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպատվաստված և չհիվանդացած մարդը միշտ լինելու է թիրախ վիրուսի համար». կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճին նպաստում է հակահամաճարակային կանոնների անտեսումը, առկա ուսուցման վերականգնումը. «Հայկական ժամանակ»

Մարտ 03,2021 12:41

Կորոնավիրուսային վարակի դեպքերը, որոնք վերջին շրջանում էապես նվազել էին, նորից աճ են գրանցում, եւ առողջապահության նախարարությունը կրկին քննարկում է մահճակալների կրճատված թիվը մի շարք բուժհաստատություններում դարձյալ մեծացնելու մասին, ինչի մասին հայտարարել էր նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը:

Ըստ մասնագետների՝ հիվանդության դեպքերի աճը պայմանավորված է ինչպես կրթական հաստատություններում առկա ուսուցմամբ դասապրոցեսը վերսկսվելով, այնպես էլ հակահամաճարակային կանոնները պատշաճ կերպով չպահպանելով:

Երևանի պետական բժշկական համալսարանի ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը նույնպես մեզ հետ զրույցում նշեց, որ վիրուսի տարածմանը, դեպքերի կտրուկ աճին նպաստում է մարդկանց կողմից հակահամաճարակային կանոնների անտեսումը, բուհերում և դպրոցներում առկա ուսուցման վերականգնումը:

«Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ հիմնականում վարակվում են այն մարդիկ, ովքեր օրվա մեջ ունենում են շատ շփումներ»,- նշեց մասնագետ, իսկ հիվանդության տարածումն էլ, ըստ նրա, կախված է, թե ինչքանով է ինտեսիվ տվյալ համայնքում ակտիվ մարդկանց միմյանց հետ շփումը: «Մեզ մոտ վարակվում են հիմնականում ավելի ակտիվ տարիքի մարդիկ, ավելի շատ շփում ունեցող մարդիկ, որոնք համարվում են գերտարածողներ, դրանք օրինակ, ուսանողներն են 40-50 տարեկան աշխատող մարդիկ են: Որոշ համայնքներում էլ համավարակի ակտիվությունը կախված է, թե ինչքան ինտեսիվ են միջհամայնքային շփումները: Դրա համար անհրաժեշտ է, որ նորից ավելի խստացվեն իրազեկման աշխատանքները:

Խոսելով նաև 2020-2021 թվականների համաճարակային իրավիճակների միջև եղած տարբերությունների մասին, օրինակ՝ ինչ ձեռքբերումներ ունի առողջապահական համակարգը հիմա, մասնագետը նշեց՝ համեմատել երկու տարիների համաճարակային իրավիճակները, ճիշտ չէ, բայց 2021 թվականին կա մեկ ձեռքբերում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերը: Միևնույն ժամանակ Տեր-Ստեփանյանը զգուշացնում է՝ շարունակական համաճարակի վտանգ կլինի, եթե մարդիկ հրաժարվեն պատվաստվել. «Այս տարի ունեցանք շատ կարևոր ձեռք բերում՝ վարակի դեմ պատվաստանյութերը: Դրանք շատ կարևոր են: Պետք է նշել նաև, որ այն մարդիկ, որոնք արդեն վարակվել են, ձեռք են բերում հակամարմիններ, բայց հակամարմինը լիարժեք չի պաշտպանում, անհրաժեշտ է, որպեսզի պատվաստվեն առողջանալուց 14 օր հետո: Բայց քանի որ պատվաստվելը կամավոր հիմունքներով է լինելու, այլ ոչ թե պարտադիր, հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր հրաժարվեն պատվաստվելուց: Այդ դեպքում կսկսվի շարունակական համաճարակը, որովհետև չպատվաստված և չհիվանդացած մարդը միշտ լինելու է թիրախ վիրուսի համար»,- ասաց նա հավելելով՝ այժմ սահմանափակումների կարիք չկա՝ ելնելով դեպքերի թվից, բայց հակահամաճարակային կանոնների պահպանումը կարևոր է:

Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031