ՖԻԴԵ-ն մարտի 1-ին հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման նոր ցուցակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը որոշել է այսուհետեւ հանդես գալ ԱՄՆ-ի դրոշի ներքո, նախորդ ամսվա համեմատ մեկ աստիճան բարելավել է դիրքը եւ բարձրացել 5-րդ հորիզոնական:
Հրապարակվել է նաեւ փետրվար ամսվա դրությամբ ազգային ֆեդերացիաների վարկանիշը, որտեղ Հայաստանը 6-րդն է: 165 երկրներից կազմված ցուցակը գլխավորում է Ռուսաստանը: Նրան հաջորդում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Ուկրաինան եւ Հայաստանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ